Վարդանանքցիները Թաթուլում

Նորություններ
0ff929ea-97fb-45d5-b9bd-313ffa68b9d4

Նոյեմբերի 12-ին ԵՊՀ <<Վարդանանք>> ՌՀԴԱ-ն <<Դասը վարում են համալսարանականները>> ծրագրի շրջանակներում այցելեց Արագածոտն մարզի Թաթուլ գյուղ:Ակումբականները այցելեցին Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոց:Մեկ դասաժամի ընթացքում 1-12-րդ դասարանի աշակերտներին ներկայացրին ԵՊՀ-ն,<<Վարդանանք>>-ի ծավալած գործունեությունը,դերը համալսարանական կյանքում,ինչպես նաև փորձեցին իրենց ներդրումն ունենալ աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցում: Ապա ուսանողները այցելեցին Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան, շփվեցին հարազատների հետ, ծանոթացան նրա կյանքի մանրամասներին, ինչպես նաև ընթերցեցին հերոսի՝ պատանեկան տարիներին գրված բանաստեղծությունները:Այցելության վերջում ճանաչողական այց կատարեցին Ներքին Թալինի բերդ:

Այլ Նորություններ