
Փարսադանյան Արթուր Վոլոդյայի
ԵՊՀ Ազատամարտիկներ
Ծնվել է 1966թ մայիսի 20-ին ՀՀ քաղաք Գորիսում:1983թ. ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Չիտայի ռազմամոտորացված զորամասում:
1987թ. ընդունվել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը:
1988թ. Արցախյան շարժման սկզբից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել կամավորական ջոկատի աշխատանքներին,որի հրամանատարն էի Վազգեն Սարգսյանը:
1988թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժից հետո Ա.Փարսադանյանը մասնակցել է փրկարարական աշխատանքներին:
Ա.Փարսադանյանը մեկն էր այն ուսանող-ազատամարտիկներից,որը կիսատ թողնելով ուսումնառությունը,զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին:Նա մասնակցել է Գորիսի,Կոռնիձորի,Կապանի,Մեղրիի,Ագարակի պաշտպանական մարտերին՝ կանխելով Ադրբեջանական հրոսակների մուտքը Սյունիք:
Ա.Փարսադանյանը զոհվել է 1990թ. հուլիսի 5-ին՝ հայրենիքի անկախության համար մղվող պայքարում:Նրա աճյունն ամփոփված է Գորիս քաղաքի գերեզմանատանը:
ՀՀ նախագահի 2002թ. հունիսի 1-ի հրամանագրով Ա.Փարսադանյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության>>մեդալով:
2007թ սեպտեմբերին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի կառուցվածքային երկրաբանության և քարտեզագրության կաբինետը անվանակոչվել է Ա.Փարսադանյանի անվամբ: