Նորություններ
55441136_2322297734497549_3093008491917344768_n

Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Հրավիրյալների ցանկում էին <<Վարդանանք>> ՌՀԴԱ-ի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը և ակումբի համակարգողները: Ներկաները շրջեցին համալսարանում, ծանոթացան համալսարանի՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լսարաններին: Սպարապետի կիսանդրու առջև ծաղիկներ դնելուց ու հարգանքի տուրք մատուցելուց հետո հանդիպումը շարունակվեց կլոր սեղանի շուրջ: Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները պատմեցին հուշեր՝ Սպարապետի հետ անցկացրած ռազմական գործողություններից:

Այլ Նորություններ