1992թ. հոկտեմբերի 19-ին Հոչազի բարձրունքների համար մղված մարտերում ընկավ Արմեն Կոթոլյանը

Նորություններ
Կոթոլյան Արմեն

Ծնվել է 1971թ մայիսի 12-ին Երևանում:1978-1988թթ սովորել է Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում:1989թ ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը:Սակայն հայրենիքը զինվորի կարիք ուներ:Կիսատ թողնելով ուսումը համալսարանում՝ Ա.Կոթոլյանը 1990թ զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին:
1991թ անդամագրվել է Արամոյի ջոկատին:Մարտնչել է Իջևանում,Կապանում,Գորիսում,Շահումյանում,Մարտակերտում:Մասնակցել է Քաշաթաղի ազատագրմանը:
1992թ հոկտեմբերից մասնակցել է Քաշաթաղի շրջանի Հոչազի բարձրունքների ու Սոս գյուղի պաշտպանության մարտերին՝ հետ մղելով թշնամու համառ գրոհները:Ա.Կոթոլյանը զոհվել է 1992թ. հոկտեմբերի 19-ին Հոչազի բարձրունքների համար մղված մարտերի ժամանակ:Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի 1106 հրամանագրով Ա.Կոթոլանը հետմահու պարգևատրվել է <<Արիության>>մեդալով:

Այլ Նորություններ