20-ից 23-ը սեպտեմբերի 2012թ «Կրթությունը ՀՀ անվտանգոըթյան համատեքստում » ամենամյա գիտապրակտիկ կոնֆերանս Բյուրականում

Նորություններ
a_3325

Անկախության 21-րդ տարեդարձը «Վարդանանքը» նշեց Բյուրականի  ԵՊՀ-ի հանգստյան բազայում, որտեղ անցակցրած օրերը ինչպես միշտ, այս անգամ էլ անցան հագեցած և հետաքրքիր: Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը վարդանանքցիները այցելեցին Բյուրականի աստղադիտարան: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, մեկնարկեց «Կրթությունը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում» խորագրով գիտաժողովը, որին եկել էին մասնակցելու նաև ԵՊՀ ՈՒԳԸ 6 անդամներ: Քննարկվեցին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են արդի գրականության անվտանգության հարցը, սննդի, մշակույթի անվտանգության հետ կախված խնդիրներ: Բացմանը ԵՊՀ դասախոս Մարինե Սահակյանն ասաց, որ պատահական չէ այն, որ վարդանանքցիները հավաքվել են հենց անկախության տոնի օրերի շրջանակներում և քննարկում են անվտանգության հետ կապված հարցեր. «Մենք պետք է ամեն քայլափոխի մտածենք մեր երկրի անվտանգության մասին, կրենք այդ արժեքները մեր մեջ և փոխանցենք մեզանից հետո եկեղներին: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք»:

Նա վարդանանքցիների հետ զրուցեց աղանդավորների մասին, որը, ինչպես բոլոր քննարկումները, բուռն արձագանք առաջացրեց լսարանում:

Վարդանանքցիները ևս պատրաստել էին իրենց փոքրիկ զեկուցումները՝ գիտականից մինչև մշակութային: Կազմակերպվեցին արշավներ դեպի Ամբերդ, Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի, նույն գյուղում հարգանքի տուրք մատուցեցինք Հայրենական երկրորդ պատերազմում զոհված տղաների  հուշաքարի մոտ: Սեպտեմբերի 23-ին արդեն մեր ուղին անցավ Սաղմոսավանքով, Օհանավան գյուղի Հովհաննավանք և Մուղնու Սբ. Գրորգ եկեղեցով, որից հետո մեկնեցինք Երևան:

Մեզ հետ էին «Երկիր և մշակույթ» ՀԿ-ի ներկայացուցիչները: Արմեն Քեշիշեշյանը ներկայացրեց Հայաստանի զինանշանների պատմությունը՝ սկսած նախապատմական ժամանակներից, մինչև մերօրյա զինանշանը:

Մեր կողքին էր նաև «Վարդանանք» ակումբի խորհրդատու Արկադի Տեր-Թադևոսյանը, որը վարդանանքցիներիս ևս մեկ անգամ հորդորեց սիրել և պաշտպանել մեր երկիրն ու մշակույթը: Նշենք նաև, որ ողջ արշավի ընթացքում մեր կողքին էր ԵՊՀ հայագիտության հետազոտության կենտրոնի գիտաշխատող Քեյթի Գոնդակչյանը (տիկին Քեյթին), ով և՛ իր խրատներով, և՛ իր երգերով ավելի էր ջերմացնում մթնոլորտը: Ինչպես բոլոր հավաքների ընթացքում, այս անգամ էլ անցկացրինք գրական ընթերցումներ՝ շեշտը դնելով Վ. Սարոյանի, Պ. Սևակի, Հ. Սահյանի ստեղծագործությունների վրա:

Վերջում ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ իրենց ուժերի ներածին չափով «Վարդանանքում» անդամագրվելու և հայանվեր գործունեություն իրականացնելու համար և հույս հայտնեց, որ ակումբը իր ազգանվեր գործունեությունը դեռ երկար կշարունակի:

Այլ Նորություններ