25 տարի առաջ այս օրը Բուզլուխ գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ անհայտ կորել է ԵՊՀ ազատամարտիկ Ալեքսան Ասատրյանը

Նորություններ
aleqsan-asatrjan

Ծնվել է 1964 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում: 1971-1981 թթ. սովորել է Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում: 1982-1984 թթ. ծառայել է խորհրդային բանակում (Խաբարովսկի մարզում): Զորացրվելուց հետո 1984 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի նախապատրաստական բաժինը: 1988-1989 թթ. Ալ. Ասատրյանը ընդհատում է ուսումը (տարկետում)` ընտանիքին օգնելու համար:
1990 թ. Ալ. Ասատրյանը վերականգնում է ընդհատած ուսումը` համատեղելով աշխատանքը և կրթությունը, սակայն հայրենիքը զինվորի կարիք ուներ:
1992 թ. ապրիլի 30-ին մեկնել է Արցախ և իր ջոկատի հետ մասնակցել ինքնապաշտպանական մարտերին: Նույն թվականի հունիսի 13-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ Ալ. Ասատրյանը անհայտ կորել է: Առ այսօր (14.03.2011) Ալ. Ասատրյանի մասին նրա հարազատները և բարեկամները որևէ տեղեկություն չունեն:
ԼՂՀ նախագահի 2007 թ. թիվ 17 հրամանագրով Ալ. Ասատրյանը պարգևատրվել է ՙԱրիության համար՚ մեդալով:

Այլ Նորություններ