![](http://vardananq.ysu.am/wp-content/themes/vardananq/images/NAXSH_NORUTYUNNER.png)
«Վարդանանք»-ը հերթական այցը կատարեց Արմավիրի մարզ
Նորություններ![IMG_4095](http://vardananq.ysu.am/wp-content/uploads/2018/03/IMG_4095.jpg)
Մարտի 22-ին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը հյուրընկալվել էր Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցում ակումբականները իրականացրեցին «Դասը վարում են համալսարանականները» ծրագիրը, որի ընթացքում ներկայացրեցին Երևանի պետական համալսարանը, «Վարդանանք» ՌՀԴԱ-ի գործունեությունը, ակումբի համանուն պարբերաթերթը։ Լսեցին աշակերտների հարցերը և պատասխանեցին դրանց։
Այնուհետև վարդանանքցիները ներկա գտնվեցին դպրոցի կողմից կազմակերպված հուշ-ցերեկույթին, որը նվիրված էր Դալարիկի հերոս, զոհված ազատամարտիկ Հովհաննես Հովհաննիսյանին։
Միջոցառման ավարտից հետո ակումբականները, դպրոցի ուսուցիչները և աշակերտները այցելեցին հերոսի տուն և շիրիմին, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմահ մարտիկի հիշատակին։