
Ասատրյան Ալեքսան Ֆելիքսի
ԵՊՀ Ազատամարտիկներ
Ծնվել է 1964թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում:1971-1981թթ սովորել է Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում: 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում (Խաբարովսկի մարզում): Զորացրվելուց հետո 1984թ. ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի նախապատրաստական բաժինը:1980-1989թթ Ալ.Ասատրյանը ընդհատում է ուսումը՝ ընտանիքին օգնելու համար:
1990թ. վերականգնում է ընդհատած ուսումը՝ համատեղելով աշխատանքը և կրթությունը,սակայն հայրենիքը զինվորի կարիք ուներ:
1992թ ապրիլի 30-ին մեկնել է Արցախ և իր ջոկատի հետ մասնակցել ինքնապաշտպանական մարտերին:Նույն թվականի հունիսի 13-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Բուզլուղ գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ Ալ.Ասատրյանը անհայտ կորել է: Առ այսօր Ալ.Ասատրյանի մասին նրա հարազատները և բարեկամները որևէ տեղեկություն չունեն:
ԼՂՀ նախագահի 2007թ թիվ 17 հրամանագրով Ալ.Ասատրյանը պարգևատրվել է <<Արիության համար>> մեդալով: