
Գիտապրակտիկ կոնֆերանս 2019
Նորություններ
2019 թ․ հոկտեմբերի 4-6-ը Բյուրականում տեղի ունեցավ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի կողմից կազմակերպվող «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագրով ամենամյա գիտապրակտիկ կոնֆերանսը, որն այս անգամ նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյա տարեդարձին։ Շուրջ մեկ տասնյակ ուսանողներ հանդես եկան զեկուցումներով։ Օրինակելի զեկուցում ներկայացրեց նաև ԵՊՀ քաղաքագիտության պատմության և տեսության ամբիոնի դասախոս Առնակ Սարգսյանը։ Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի առաջարկով՝ ինձ հերթական անգամ բախտ է վիճակվում նախագահելու կոնֆերանսի նիստերը և հանդես գալու պլենար զեկուցմամբ։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ յուրաքանչյուր զեկուցումից հետո ծավալվեց բովանդակալից քննարկում․ ուսանողները սկզբունքային հարցադրումներ էին առաջ քաշում և ակտիվորեն ներգրավված էին պատասխանների փնտրտուքում։ Ակամայից հիշեցի, որ դեռևս 2007-2008 ուստարում ես ինքս՝ որպես առաջին կուրսի ուսանող, զեկուցում ներկայացնելու առաջին փորձերից մեկը կատարել եմ հենց «Վարդանանք»-ի կողմից կազմակերպված «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» կոնֆերանսի ժամանակ, հետևաբար մեծապես արժևորում եմ նմանատիպ միջոցառումների կարևորությունը մասնագետների պատրաստման գործի մեկնարկում։
Միքայել Մալխասյան