Դեկտեմբերի 9-ը ԵՊՀ ազատամարտիկ Տիգրան Սարգսյանի հիշատակի օրն է
ՆորություններԾնվել է 1965թ. ապրիլի 27-ին Երևանում: 1982թ. ավարտել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցը:1983թ զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայությունը անցկացրել Լվովում տեղաբախշված Հայկ Բժշկյանի անվան <<Երկաթյա դիվիզիայում>>:Եղել է հրետանու հետախուզական ջոկատի հրամանատար:
1985թ. զորացրվել է և նուն տարում ընդունվել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը:
1988թ. սկսված ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից մեկն էր: 1988թ. ապրիլ ամսին հիմանդրել է <<Մեծ Հայք>> հայրենասիրական կազմակերպությունը:
1989թ. Տ Սարգսյանը իր զինակից ընկերների հետ՝ <<Մեծ Հայք>>,<<Ազատություն>>, <<Նորք>> հայրենասիրական կազմակերպությունների միացման շնորհիվ ստեղծում է <<Տիգրան Մեծ>> ասոցիացիան և ընտրվում խորհրդի անդամ:
1990թ. փետրվարի 15-ին Տ.Սարգսյանի համահեղինակությամբ հրապարակվեց հռչակագիր-ծրագիրը,որով սկիզբ դրվեց՝<<Մեծն Տիգրան>> աշխարհազորային գնդի կազմավորմանը՝ իր հաստիքային կառուցվածքով,սպառազինությամբ և դրոշով:
Տ.Սարգսյանը ընտրվում է գնդի շտաբի պետ,ռազմական խորհրդի անդամ՝ մասնակցելով Երասխավանի,Վայքի,Սիսիանի,Խնձորեսկի,Կոռնիձորի,Նոյեմբերյանի պաշտպանական մարտերին:
1990թ. Տ.Սարգսյանը մշակել և իրականացրել է Հյուսային Արցախի,Շահումյանի շրջանի Էրքեջ,Մանաշիդ,Բուզլուխ գյուղերի ինքնապաշտպանական մարտերում:
1990թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր՝ աշխատանք տանելով իրավաբանական հանձնաժողովի կազմում:
1991թ. նոյեմբերի 30-ին՝ Թոդան գյուղի՝ հակառակորդի կրակակետերի ոչնչացման ժամանակ ծանր վիրավորվում է ականի պայթյուից,և մի քանի օր անց՝ դեկտեմբերի 9-ին, ստացած վերքերից մահանում:Նա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր պանթեոնում:
ՀՀ նախագահի 1996թ. սեպտեմբերի 20-ին ՆՀ-640 հրամանագրով ՀՀ պաշտպանության և Արցախի ազատագրական պայքարում ունեցած բացառիկ դերի համար Տ.Սարգսյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական խաչ>>առաջին աստիճանի շքանշանով:
1998թ. փետրվարին պարգևատրվել է ԵՊՀ պատվոգրով և արծաթե հուշամեդալով:
1994թ հոկտեմբերին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Տ.Սարգսյանի անվամբ,որը վերանորոգումից և կահավորելուց հետո վերաբացվեց 2007 թ. սեպտեմբերին:
Ամուսնացած էր,ունի 1 որդի: