
Երիտասարդությունն ընդդեմ Ցեղասպանության…
Նորություններ
Փետրվարի 24-ին ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-Ն իրականացրեց իր ամենամսյա՝ «Երիտասարդությունը ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող ընթերցումները։ Այս անգամ դրանք նվիրված էին հայ ժողովրդի մեծագույն զավակներից երկուսին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին և քաջարի զորավար Անդրանիկ Օզանյանին։ Այս երկու մեծերի ճակատագրերը փոխկապակցված են միմյանց։ Նրանք երկուսն էլ հայ ազգի համար ողբերգական պահերին եղել են ժողովրդի կողքին։ Անդրանիկը հայտնի է իր հաղթական մարտերով՝ ուղղված թուրքական և քրդական բռնաճնշումների դեմ։
Հովհաննես Թումանյանը, չխնայելով իր առողջությունը, ամեն կերպ աջակցել է Եղեռնից մազապուրծ եղած հայերին։
Ընթերցումների ընթացքում հնչեցին այս երկու մեծերի մասին հուշեր, հատվածներ նրանց գրառումներից։
Անդրանիկի և Հովհաննես Թումանյանի հայրենանվեր գաղափարի կրողներից մեկն էր ազատամարտիկ Ներսես Բարբարյանը, որի բանաստեղծությունները ևս հնչեցին Ծիծեռնակաբերդում։