
Ծնունդդ շնորհավոր, սիրելի’ ԵՊՀ…
Նորություններ
Հարյուր տարի առաջ՝ 1919 թվականին, դրվեցին Երևանի պետական համալսարանի՝ հայոց մայր բուհի հիմքերը։ Իր 100֊ամյա գործունեության ընթացքում մայր բուհը տվել է բազում ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, հասարակական և քաղաքական գործիչներ։ Համալսարանը եղել է, կա ու միշտ կլինի գիտելիքների և լույսի կաճառ, որտեղ սովորողը իր գիտելիքներ կօգտագործի լուսավորելու ամբողջ աշխարհը։ ԵՊՀ֊ն մեզնից յուրաքանչյուրի մեջ է, բոլոր նրանց, որ գոնե մեկ անգամ ոտք է դրել այդ պատերից ներս։
Շնորհավոր ծնունդդ, սիրելի’ համալսարան։