Հունիսի 1-ը Վարդան Բախշյանի ծննդյան օրն է
ՆորություններԾնվել է 1965թ. հունիսի 1-ին Երևանում:Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ (այժմ՝ Վարդան Բախշյանի անվան) դպրոցում:1983թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ:1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում զինվորական ծառայությունն անցակցրել է Հեռավոր Արևելքում):Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում:
1988թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբարատորիայում:
1988թ. սկսված արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից մեկն էր: Հենց այդ տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրել է ՀՈՒԴ-ը (Հայ ուսանողական դաշինք) և հրատարակել <<Դաշինք>>ուսանողական թերթը:
1989թ. Վ.Բախշյանը դառնում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադիրներից մեկը:1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ:
1990թ. միանալով ինքնապաշտպանական ջոկատներին՝ մեկնում է Արցախ:Մասնակցում է Բերդաձորի ինքնապաշտպանությանը:
Վ.Բախշյանը զոհվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ԼՂՀ նախագահի 1995թ. թիվ 42 հրամանագրով Վ.Բախշյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով:
1998թ. փետրվարին հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով:
2008թ. ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Վ.Բախշյանի անվամբ: