Նոյեմբերի 19-ին Յուրա Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Նորություններ
Յուրա Հովհաննիսյան

Ծնվել է 1953թ. նոյեմբերի 19-ին Արմավիրի շրջանի Այգեշատ գյուղում,ուսուցչի ընտանիքում: 1970թ. ոսկե մեդալով ավարտել է Այգեշատի միջնակարգ դպրոցը և նուն տարում ընդունվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը,որն ավարտել է 1975թ.՝ստանալով ռադիոֆիզիկի մասնագիտություն:Ավարտելուց հետո աշխատել է ռադիոֆիզիկական չափումների և Հայաստանի ԳԱ ֆիզկայի կիրառական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտներում՝ որպես ավագ գիտաշխատող,ապա՝ բաժնի վարիչ: 1984թ. հանձնում է թեկանծուական մինիմումները, սակայն ժամանակ չի գտնում գիտությամբ զբաղվելու:Նվիրվում է զինվորական գործին,քանի որ հայ ազգի համար օրհասական օրեր էին: Նրա հերոսական ուղին սկսվեց Իջևանից,անցավ հայրենի ողջ սահմանով,հասավ Ղարաբաղի երկնահաս բարձունքները և իր անանց հետքը թողեց Արցախ աշխարհի ամեն մի թիզ հողի վրա՝ այդ ընթացքում ջոկատի հրամանատարից բարձրանալով մինչև բրիգադի շտաբի պետ: 1990թ. հունվարի 13-ին Յուրա Հովհաննիսյանը մարտական առաջին մկրտությունը ստացավ Բաքվի հայտնի դեպքերից հետո՝ Իջևանի սահմանային գոտում, ապա եղավ Երասխում,մեկնեց Վարդենիս,Նոյեմբերյան,Կրասնոսելսկ՝ որպես <<Սասունցի Դավիթ>> աշխարհազորայինների հետախուզական ջոկատի պետ: Յուրայի գումարտակը դիրքավորվեց 26 բարձունքների վրա՝ իր հսկողության տակ պահելով Ջանհասան-Քյոլասար ուղղությունը:Հենց այդ մարտական տեղանունով էլ <<Կոմբատը>> մկրտվեց <<26>>-ի Յուրա:Հրամանատրը 4-անգամ վիրավորվեց, բայց մարտադաշտը չթողեց: 1993թ . մայիսի 28-ին նրան շնորհվեց փոխգնդապետի կոչում:Ազատատենչ հայրենասերի կյանքն ընդհատվեց 1993թ. Հունիսի 27-ին,երբ <<26>>-ի դիրքերը ստուգելուց հետո Ստեփանակերտ էր վերադառնում:Մեքենան պայթում է՝ անավարտ թողնելով մի կայքնի պատմություն,որի մասին դեռ շատ երկար է խոսվելու:Սխրագործ ու հայրենապաշտ մարդուն՝ Յուրա Հովհաննիսյանին հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար ԼՂՀ կառավարությունը հետմահու արժանացրեց <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի և <<Մայրական երախտագիտություն>>մեդալի:

Այլ Նորություններ