Սեպտեմբերի 1-ը Եռաբլուրում

Նորություններ
DSC_0183

<<Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը: Գիտելիքներով զինված մարդը անպարտելի է>>
Մաքսիմ Գորկի

Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի ու Դպրության օրն է: Ամեն տարի այս օրը <<ՎԱՐԴԱՆԱՆՔ>> ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը նախաձեռնում է այց դեպի Եռաբլուր՝ հարգելու մեր քաջորդիների անմահ հիշատակը: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս, այստեղ էին նաև զոհված ազատամարտիկների հարազատները, որոնց հետ հաճախ հանդիպումներ է ունենում <<ՎԱՐԴԱՆԱՆՔ>>-ը:
Վարդանանքցիները ծաղիկներ դրեցին հերոսների շիրիմներին, այնուհետև իրենց սրտի խոսքն ուղղեցին նրանց:
Խոսեցին նաև <<ՎԱՐԴԱՆԱՆՔԻ>> արդեն մեծ սաները: Նրանք պատմեցին իրենց տպավորությունների մասին և հորդորեցին նորեկ վարդանանքցիներին՝ մասնակից լինել ակումբի գործունեությանը:

Այլ Նորություններ