Սեպտեմբերի 29-ին Գյորգյան Ֆուրմանի հիշատակի օրն է
ՆորություններԾնվել է 1973 թ. օգոստոսի 28-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղում: 1979 թ. հաճախել է Վերին Շենի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1982 թ. Գյորգյանների ընտանիքը տեղափոխվել է Շահումյան շրջկենտրոն, որտեղ և Ֆ. Գյորգյանը ուսումը շարունակել է թիվ 1 միջնակարգ դպրոցում:
Արցախյան շարժման սկզբից Ֆ. Գյորգյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցներից մեկը: 1988 թ. անդամագրվել է Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատին:
1991 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Երևանում անդամակցել է Շահումյան-Գետաշեն Հայրենակցական միությանը և օգնել է Արցախ զենք տեղափոխելուն:
1992 թ. հուլիսին զինվորագրվել է Շահեն Մեղրյանի ղեկավարությամբ Երևանում ստեղծված պարտիզանական ջոկատին:
ԵՊՀ-ում առաջին կիսամյակի քննությունները հանձնելուց հետո Ֆ. Գյորգյանը մեկնել է Շահումյան, մասնակցել տեղի ինքնապաշտպանության համար մղված մարտերին:
1992 թ. ապրիլի վերջին նա վերադարձել է Երևան` համալսարանում երկրորդ կիսամյակի քննությունները հանձնելու համար:
Ֆ. Գյորգյանը զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 29-ին ուղղաթիռի վթարից` Շահումյան մեկնելիս: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի թիվ 1106 հրամանագրով Ֆ. Գյորգյանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով: Նույն թվականին ԼՂՀ նախագահի թիվ 340 հրամանագրով պարգևատրվել է ՙԱրիության համար՚ մեդալով:
2007 թ. նոյեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Ֆ. Գյորգյանի անվամբ (լ. 301):