Շուշիի հերոսը 79 տարեկան է

Հայտարարություններ, Նորություններ

Մայիսյան հաղթանակներն, թերևս, ամբողջական չէին լինի, եթե դրանց կողքին չլինեին այդ հաղթանակները կերտողները:
Մայիսի 22-ին լեգենդար զինվորական, Շուշիի ազատագրման հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է: Մեր քա’ջ Կոմանդոս, շնորհավոր Ձեր ծննդյան տարեդարձը: Առողջ եղեք և ամուր, ինչպիսին մեր և Ձեր կերտած հայրենիքի սահմաններն են: Շարունակեք գործել` Ձեր աննկուն ու խիզախ ոգին փոխանցելով գալիք սերունդներին: Թող որ խաղաղությունը դառնա ինչպես մեր հայրենիքի, այնպես էլ Ձեր հպարտ հոգու անբաժան մասնիկը: Ապրե’ք սիրով, գործե’ք անսպառ եռանդով և սերունդներին ավանդեք հայի և հայ արժեքների վսեմ պատգամը:

Այլ Նորություններ