ՎԱՐԴԱՆԱՆՔՑԻՆԵՐՆ ԸՆԹԵՐՑԵՑԻՆ ԱՇՆԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆորություններՆոյեմբերի 29-ին Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանում անցկացվեց «Հրաժեշտ աշնանը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ:
«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստեարակության ակումբի նախաձեռնությամբ իրականացված միջոցառման նպատակն էր աշունը ներկայացնել իր գույներով, թախիծային տրամադրությամբ և ջերմությամբ: Ուսանողների մասնակցությամբ հնչեցին հայ մեծ բանաստեղծների աշնանը նվիրված ստեղծագործություններ:
Հարկ է արձանագրել որ այս պարագայում ևս Տերյանին բնորոշ աշնան շունչը նույնպես զգացնել տվեց: Երիտասարդները ասմունքեցին, երգեցին ու այն ամփոփեցին պարի միջոցով: Պակաս ոգևորիչ չէր նաև ուսանողների աշնանը նվիրված հեղինակային ստեղծագործությունները: Ճիշտ է դրանք ուսանողների ստեղծագործական առաջին քայլերն էին, բայց այնուամենայնիվ մտորումները տեղին էին ու նպատակային:
Թանգարանի աշխատակիցները, հանդիպման ավարտին, նշեցին, որ հաճույքով են ընդունում վարդանանքցիներին և ողջունում ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի հայրենանվեր գործունեությունը: