
<<Սովորել միշտ էլ կարող եմ,հիմա զինվոր է պետք>> Վ.Հովհաննիսյան
Հայտարարություններ, Նորություններ
Սեպտեմբերի 11-ը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող,Արցախյան գոյամարտի հերոս Վարդան Հովհաննիսյան հիշատակի օրն էր:ԵՊՀ <<Վարդանանք>>ՌՀԴԱ-ն մահապարտների ջոկատի,հերոսի ծնողների և ակումբի անդամների հետ այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու և խոնարհվելու հերոսի հիշատակի առջև:Այնուհետև իր անվան լսրանում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ,որի բացումը կատարվեց ֆակուլտելի դեկանի արժեքավոր խոսքերով: Ուսանողները ներկայացրեցին հերոսի կենսագրությունը, իսկ մարտական ընկերները իրենց հիշողություններով կիսվեցին հյուրերի հետ:Ելույթ ունեցավ նաև լեգենդար հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը,ով <<Վարդանանք>> ակումբի ավագ ընկերն ու խորհրդատուն է: