Դալլաքյան Վարդան Տիգրանի

ԵՊՀ Ազատամարտիկներ
Դալլաքյան Վարդան

Ծնվել է 1969թ. մարտի 25-ին ՀՀ Նաիրիի շրջանի Նոր Հաճն քաղաքատիպ ավանում:Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում:
1987թ. մայիսի 15-ին զորակոչվել է խորհրդային բանակ: Ծառայությունն անցկացրել է Աֆղանստանում տեղակայված խորհրդային բանակի ստորաբաժանումներում: 1989թ. զորացրվել է և պարգևատրվել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով և կրցաքնշաններով:Աֆղանստանի նախագահի 1988թ. մայիսի 15-ի հրամանագրի համաձայն Վ.Դալլաքյանը պարգևատրվել է <<Войну-интернационалисту от благодорного Афганского народа>> (մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ Աֆղան ժողովրդի կողմից)մեդալով:
1989թ. աշխատանքի է ընդունվել Նոր Հաճնի <<Սապֆիր>>գործարանում:Միաժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ազատամարտական պայքարին:
1990թ. ընդունվել է ԵՊՀ ի պատմության ֆակուլտետը:
1990թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանությանը,մասնավորապես Բերդաձորի մնեավտանգավոր կետի՝ Ծաղկաձոր գյուղի պաշտպանությանը:
Վ.Դալլաքյանը զոհվել է 1994թ. հունվարի 31-ին ԼՂՀ Շահումյանի (Քարվաճառ) շրջանի ազատագրման գործողությունների իրականացման ժամանակ՝ Ղամշլու գյուղի մատույցներում:Նրա աճյունն ամփոփված է Նոր Հաճնի գերեզմանատանը:
ՀՀ պաշտպանության նախարարի 1996թ. դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանագրով Վ.Դալլաքյանը հետմահու պարգևատրվել է <<1992-1994թթ մարտական գործողությունների մասնակից>> կրծքանշանով:
ՀՀ նախագահի 1999թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 8-րդ տարեդարձի առթիվ Նոր Հաճնի երկրապահ ջոկատի ազատամարտիկ Վ.Դալլաքյանը պարգևատրվել է <<Արիության>>մեդալով:
2009թ. մարտին ԵՊՀ աստվածաբանության լսարաններից մեկն անվանակոչվել է Վ.Դալլաքյանի անվամբ: