![](http://vardananq.ysu.am/wp-content/themes/vardananq/images/NAXSH_NORUTYUNNER.png)
Հունիսի 4-ը Սարգսյան Դավիթի ծննդյան օրն է
Նորություններ![Սարգսյան Դավիթ](http://vardananq.ysu.am/wp-content/uploads/2019/02/Սարգսյան-Դավիթ.png)
Ծնվել ՝ 1973թ հունիսի 4-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Հացի գյուղում:1990թ. գերազանց գնահատանակններով ավարտել է Աշան գյուղի միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա բաժինը: 1993թ. Արցախում թեժացող մարտերը ստիպում են Դ.Սարգսյանին կիսատ թողնել ուսումնառությունը համալսարանում և վերադառնալ հայրենի գյուղ և ակտիվորեն մասնակցել հայրենիքի ազատագրման պայքարին:Մասնակցել է Աղդամի շրջանի մի շարք բնակավայրերի համար մղված մարտական գործողություններին:
Դ.Սարգսյանը զոհվել է 1994թ. մայիսի 24-ին Յուսուփջանլու բնակավայրում:Նրա աճյունն ամփոփված է Հացի գյուղի հուշահամալիրում:
ԼՂՀ նախագահի 2003թ. թիվ 37 հրամանագրով Դ.Սարգսյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության համար>>մեդալով: