![](http://vardananq.ysu.am/wp-content/themes/vardananq/images/NAXSH_NORUTYUNNER.png)
Հունվարի 7-ը ԵՊՀ ազատամարտիկ Արա Ավանեսյանի հիշատակի օրն է
Նորություններ![Ավանեսյան Արա](http://vardananq.ysu.am/wp-content/uploads/2019/02/Ավանեսյան-Արա.jpg)
Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 26-ին ԼՂՀ Մարտունու շրւանի Ճարտար գյուղում: 1986թ. ավարտել է Ղուզե Կալերի միջնակարգ դպրոցը (1992թ. հունվարից Ա.Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոց) և ընդունվել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1987-1989թթ ծառայել է խորհրդային բանակում,որից հետո շարունակել ուսումնառությունը ԵՊՀ-ում:Արցախում օրեցօր թեժացող մարտերի նկատմամբ չէր կարող անտարբեր մնալ Ա.Ավանեսյանը: 1991թ. դեկտեմբերի վերջերին նա մեկնել է Արցախ՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը:
Ա.Ավանեսյանը զոհվել է 1992թ. հունվարի 7-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ինքնապաշտպանության ժամանակ:Նրա աճյունն ամփոփված է Ճարտար գյուղի (Ղուզե Կալերի) գերեզմանատանը: