
Ապրիլի 12-ին Վարդանանք ՌՀԴԱ-ն մեկնեց Մեծամոր մասնակցելու նորօրյա հերոս Սաշա Գալստյանի մեծարմանը նվիրված միջոցառմանը
Նորություններ
Ապրիլի 12-ին Վարդանանք ՌՀԴԱ-ն մեկնեց Մեծամոր մասնակցելու նորօրյա հերոս Սաշա Գալստյանի մեծարմանը նվիրված միջոցառմանը:2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։Սաշան ապրիլի 1-ին բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 04:30-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։Ադամ Սահակյանը կապ հաստատելով հրամանատարի հետ,զեկուցում է որ թշնամին բավականաչափ մոտեցել է և հրամանատարը անցնում է Ադամի դիրք։Մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելով 4 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերը դիրքի ավագ Սաշա Գալստյանի գլխավորությամբ անցնում են հարձակման:Սաշան 4-5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ,մեծ կորուստներ է հասցնում (թշնամու զորհերի 90%-ը տվել է Սաշան) և զոհվում է հակառակորդի դիպուկահարի գնդակից:
Սաշան ստացել է բազմաթիվ պարգևներ:2016 թվականի ապրիլի 7-ին Սաշա Գալստյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։
2016 թվականի մայիսի 4-ին Սաշա Գալստյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։
2016 թվականի օգոստոսի 12-ին Սաշան ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության» մեդալով։