<<Վարդանանք>>-ը Իջևանում էր

Նորություններ
IMG_3393-17-11-18-10-14

Ուսանողության միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը, յուրահատուկ էր <<Վարդանանք>> ՌՀԴԱ-ի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար։ Այցը Իջևան նպատակային էր․ հոկտեմբերի 15-ին ԵՊՀ-ում կայացած հանդիպում-միջոցառումը ԱՍԱԼԱ-ի <<Վան>> գործողության ղեկավար, կազմակերպիչ Վազգեն Սիսլյանի հետ հյուրընկալվել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյում:
Միջոցառումը մեկնարկեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի, միջոցառման կազմակերպիչ Մոնիկա Գրիգորյանի ելույթով։ Վերջինս շնրհավորեց ներկաներին ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, այնուհետև իջևանցիներին՝ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու առթիվ։
Ինչպես առաջին հանդիպման ժամանակ, այս անգամ ևս Վազգեն Սիսլյանը պատմեց ԱՍԱԼԱ-ի <<Վան>> գործողության մասին, ներկայացրեց հնարավոր և անհնար ելքերն ու իրենց՝ խմբի անդամներին, սպասվող ճակատագիրը։ Դեպքերի մանրամասն նկարագրումից հետո սկսվեց հարց ու պատասխանը ԱՍԱԼԱ-ի <<Վան>> գործողության ղեկավարի և ուսանողների միջև․ հնչեցին ուսաանողներին հուզող ամենատարբեր հարցեր։ Ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյոք կա մի քայլ կամ արարք, որի համար պարոն Սիսլյանը զղջում է, վերջինս պատասխանեց.
– Երբեք չեմ մտածել այդ մասին, բայց հիմա մտածում եմ, որ թերևս չկա նման արարք, և հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի։
Ուսանողները ստացան իրենց հարցերի պատասխանները, հարցեր ուղղվեցին նաև <<Վարդանանք>> ակումբի փոխնախագահներին՝ Թաթուլ Կրպեյանի քրոջը՝ Ռուզաննա Կրպեյանին, և Վարդան Բախշյանի քրոջը՝ Աննա Բախշյանին։ Նրանք ներկայացրին հայրենասիրության դրսևորման իրենց տեսակետներն ու իրենց հերոս եղբայրների կատարած սխրանքները հայրենասիրության տեսանկյունից։
Զրույցը ավարտվեց <<Վարդանանք>>-ի հիմնադիր-նախագահ Սաթենիկ Աբրահամյանի ելույթով։ Վերջինիս խոսքով այս այցը հիմքն էր Մայր բուհի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև հարաբերությունների զարգացման։
Հանդիպումից հետո վարդանանքցիները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներից մի քանիսի ուղեկցությամբ շրջեցին համալսարանի 4 ֆակուլտետների տարածքում, այնուհետև այցելեցին գրադարան, որտեղ նրանց սպասվում էին հյուրասիրություն, խաղեր՝ միջավայրը ավելի անմիջական դարձնելու համար։
Այցը ավարտվեց ընկերական լուսանկարով գրադարանի բակում։ Ուսանողները նման այցերի և հանդիպումների շարունակական լինելու հույս հայտնեցին և հրաժեշտ տվեցին միմյանց։ Հանդիպումը հաջողված էր, օրը՝ ստացված:

Սյուզան Նավասարդյան

Այլ Նորություններ