
Ապրիլի 24-ին Արտին լեռը կրկին հաղթահարվեց
Նորություններ
Մի ՞թե կան ավելի վեհ արարքներ, քան հայ հերոսների պատգամների իրականացումը…
Մենք` վարդանանքցիներս, հերթական անգամ հաղթահարեցինք Արտին լեռան դժվարահաս բարձունքը: Աննկարագրելի զգացումներ, գագաթ հասնելու անհամբեր ձգտում: Ահա այս զգացողություններն էին պարուրել մեզ, քանի որ նպատակը վեհ էր` Թաթուլ Կրպեյանի կիսատ մնացած գործն էինք շարունակում. այն է` բարձրանալ լեռան գագաթ և վառել հայ ժողովրդի պահանջատիրությունն ու բողոքն արտահայտող կրակը: Դե, իհարկե, յուրաքանչյուրիս կրակած փամփուշտներով էլ ևս մեկ անգամ հիշեցրինք թշնամուն մեր հավերժական գոյության ու ներկայության մասին:
Դողա’ թշնամի: Քո առջև Թաթուլի սերունդն է կանգնած》:
Անի Սիսակյան