Արցախ 2019

Նորություններ
73475193_983337912006667_2437632414244143104_n

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Պաշտպանության նախարարության աջակցությամբ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն օգոստոսի 2-9 ը մեկնարկեց իր «Միացյալ Հայաստան» ծրագիրը։ Այս տարի այն նվիրված էր ԵՊՀ 100 ամյակին և Արկադի Տեր-Թադևոսյանի 80 ամյակին։ Ավելի քան երկու տասնյակ ուսանողներ և զոհված հերոս-ազատամարտիկների այրիներ ու մայրեր մեկնեցին Արցախ։ Յոթնօրյա ուխտագնացության ընթացքում վարդանանքցիները եղան մի շարք զորամասերում, այցելեցին զոհված հերոսների ընտանիքներին։
Ուխտագնացության առաջին կանգառը եղավ Դադիվանքը,որտեղ տեր Հովհաննեսը ջերմ ընդունեց ու օրհնեց ակումբականներին:
Դեռևս 2008 թվականից բարերեար Լևոն Հայրապետյանի աջակցությամբ վարդանանքցիները իջևանում են Վանք գյուղում:Նրանք եղան նաև Ասկերանում,Մարտակերտում,Մատունիում,Ստեփանակերտում: Այս տարի հրավեր ունեցան նաև Նարեկացի կենտրոնի Շուշիի մասնաճյուղից,որտեղ էլ եղավ վերջին գիշերակացը:Ակումբականներն անմոռանալի հիշողություններով վերադարձան Երևան՝ Արցախում թողնելով ջերմ հուշեր ու լավ ընկերներ: Այդ հիշարժան օրերին անդրադարձել է նաև Արցախի <<Գոյամարտ>>հաղորդաշարը:

Այլ Նորություններ