Հունվարի 17-ին լրացավ Արմեն Մարությանի հիշատակի 25 ամյակը
ՆորություններԾնվել է 1966 թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղում: 1972-1980 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1980 թ. տեղափոխվել է Մարտակերտի միջնակարգ դպրոցը և 1983 թ. այն ավարտել գերազանց գնահատականներով:
1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում (Չիտա): 1987 թ. ընդունվել և 1992 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրա:
1992 թ. օգոստոսից աշխատել է ՙԱզատամարտ՚ շաբաթաթերթի արցախյան թղթակից: Որպես լրագրող-ազատամարտիկ մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:
1993 թ. հունվարի 17–ին Առաջաձորի պաշտպանության ժամանակ Ջլոտ կոչվող տեղամասում Ն. Մարությանը ծանր վիրավորվում է, իսկ երկու օր անց` հունվարի 19-ին, մահանում: Նրա աճյունն ամփոփված է Մասիս քաղաքի գերեզմանատանը:
ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի թիվ 1106 հրամանագրով Ն. Մարությանը հետմահու պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով, իսկ ԼՂՀ նախագահի 2003 թ. թիվ 38 հրամանագրով` ՙՄարտական ծառայություն՚ մեդալով:
2006 թ. սեպտեմբերին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Ն. Մարությանի անվամբ: