Հունվարի 9-ը Հապետ Արշակյանի հիշատակի օրն է

Նորություններ
Արշակյան Հապետ Կորյունի

Ծնվել է 1970թ փետրվարի 12-ին ՀՀ Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում:1987թ. գերազանցությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և մեկնել Նովոսիբիրսկ՝ ուսումը շարունակելու բարձրագույն զինվորական դպրոցում:
1988թ. կիսատ թողնելով ուսումը՝ Հ.Արշակյանը վերադարձել է Հայաստան և ընդունվել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:Արցախյան պատերազմն սկսվելուն պես նա կամավոր մեկնել է ռազմաճակատ,որտեղ դարձել է վաշտի հրամանատար՝ ավագ լեյտենանտի կոչումով:
1992թ. Հ.Արշակյնաը իր մարտական ընկերների հետ գործուն մասնակցություն է ունեցել Հադրութ-Ֆիզուլի-Հորադիզ ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի վարած հաղթական մարտերին:
1993թ. իր վաշտով տեղափոխվել է Մարտակերտի շրջան,որտեղ պաշտպանության բանակի այլ զորամիավորումների հետ մասնակցել է ավելի քան տասը գյուղերի ազատագրմանը:
Հ.Արշակյանը զոհվել է 1994թ. հունվարի 9-ին Մատաղիսի մոտակայքում՝ Դագաղասարի բարձունքում մղած մարտերի ժամանակ:Նրա աճյունն ամփոփված է հայրենի Արշալույս գյուղի հուշահամալիրում:
ՀՀ պաշտպանության նախարարի 1994թ. թիվ 950 հրամանով ավագ լեյտենանտ Հ.Արշակյանին հետմահու շնորհվել է կապիտանի կոչում:Նույն թվականի օգոստոսին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության թիվ 0375-1 որոշմամբ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար պարգևատրվել է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով:
ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ 1997թ. Քյուրդլար գյուղը վերանվանվել է Հապետավան:
1998թ. փետրվարին Հ.Արշակյանը հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով:
ՀՀ նախագահի 2002թ. հունիսի 1-ի հրամանագրով Հ.Արշակյանը պարգևատրվել է <<Արիության>>մեդալով, իսկ ԼՂՀ նախագահի 2003թ. թիվ 22 հրամանագրով պարգևատրվել է <<Մարտական ծառայության>>մեդալով:Հ.Արշակյանի հիշատակը հավերժացվել է նաև Մատաղիսում կանգնեցված հուշակոթողով:
Ամուսնացած էր,ունի մեկ դուստր:

Այլ Նորություններ