
Հուշ-ցերեկույթ՝նվիրված ռադիոֆիզիկայի ֆակուլտետի զոհված ազատամարտիկներին
Նորություններ
Հոկտեմբերի 18-ին Վարդանանք ՌՀԴԱ-ն կազմակերպել էր միջոցառում` նվիրված Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի զոհված ազատամարտիկներ Ներսես Բարբարյանին, Ալեքսան Ասատրյանին, Դավիթ Սարգսյանին և Պետրոս Ղևոնդյանին: Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին, ակումբը ևս մեկ անգամ հանձն առավ համալսարանական զոհված հերոսների մեծարման և փառաբանման առաքելությունը: Միջոցառման ընթացքում ակումբականներ Անի Սիսակյանը և Արմեն Մկրտումյանը ներկայացրեցին հերոսների կյանքը և անցած մարտական ուղին: Հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ: Միջոցառմանը ներկա էին Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անունը կրող դպրոցի աշակերտները, Մխիթար Հերացու անվան ավագ դպրոցի աշակերտները և ուսուցիչներ: Իրենց խոսքով հանդես եկան Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոսները, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը: