
«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… »
Նորություններ
Փետրվարի 24-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված մայրենի լեզվին, որը կազմակերպել էին թանգարանի գիտաշխատողները և ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ի սաները: Միջոցառման ժամանակ վարդանանքցիները անդրադարձան Հայոց գրերի գյուտին, դրա կարևորությանը: Ներկայացվեցին ասույթներ՝ նվիրված մայրենի լեզվին:
Թանգարանի գիտաշխատող Շուշան Հովակիմյանը անդրադարձավ հայոց լեզվի որոշ սխալների, որոնք առկա են մեր բառապաշարում: Ցերեկույթի մասնակիցները նաև ասմունքեցին և երգեցին:
Միջոցառման պատվավոր հյուրն էր գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որն իր ոգեշունչ խոսքով ամփոփեց ցերեկույթը։