Ջուլհաճյան Մհեր Արամի

ԵՊՀ Ազատամարտիկներ
Մհեր_Ջուլհաճյան

Ծնվել է 1967թ. նոյեմբերի 28-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Դամասկոսի Թարգմանչաց վարժարանում:
1978թ. Մ. Ջուլհաճյանը ծնոսղների հետ հաստատվել է Պուրճ Համուտում, որտեղ և անդամակցել է ՀՅԴ <<Նավասարդյան>> պատանեկան միությանը:Միջնակարգ և երկրոդական ուսումը շարունակել է Ազգ. Խորեն Խանամիրյանի անվան քոլեջում:
1984թ. անդամակցել է ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության <<Րաֆֆի>> մասնաչյուղին: 1986թ փետրվարին Մ. Ջուլհաճյանը ընդունվել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության բաժին:
1989թ. դեկտեմբերին ստացել է գիտության պսակավորի վկայական:
1989թ. Մ. Ջուլհաճյանը նշանակվել է ՀՅԴ <<Բաբկեն Սյունի>> պատանեկան միության վարիչ և իր պարտականությունները կատարել մինչև 1991թ. մարտ ամիսը:
1990թ. հոկտեմբերին երդում է տվել և անցել ՀՅԴ <<Զավարյան>> ուսանողական միության շարքերը:
1990-92թթ. հունիսը բնագիտություն է դասավանդել Ազգ. Գևորգ Չալթապչյանի և գերմանական երկրորդական վարժարաններում: Աշխատել է նաև Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության լաբորատորիայում:
1992թ. ամուսնացել է և տեղափոխվել Հայաստան: Նույն թվականաին ընդունվել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, զուգահեռ մասնակցել Արցախի ազատագրական պայքարին:
Ջուլհաճյանը զոհվել է 1993թ. օգոստոսի 23-ին՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի մոտ, երբ իր չորս մարտական ընկերների հետ ստուգում էին ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ուժերի դիրքերը: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ԼՂՀ նախագահի 2003թ. մայիսի 8-ի ՆՀ-37 հրամանով Մ. Ջուլհաճյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության համար>> մեդալով:
2007թ. նոյեմբերին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների և հանքավայրերի կաբինետը անվանակոչվել է Մ. Ջուլհաճյանի անվամբ:

Այլ ԵՊՀ Ազատամարտիկներ