Վարդանանքը Բալահովիտի զորամասում

Նորություններ
25105575_2083656551855556_1105772185_n

Դեկտեմբերի 3-ին <<Վարդանանք>> ՌՀԴԱ-ն այցելեց Բալահովիտի N զորամաս: Նպատակը Ազգ-Բանակ կապի ամրապնդումն էր և զինվորների իրազեկվածության մակարդակի բարձրացումը այս կոնցեպտի վերաբերյալ: Ակումբի անդամ, Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող Վարդան Սարգսյանը հանդես եկավ զեկուցմամբ.<<Թերևս չկա մեկ միասնական փաստաթուղթ Ազգ-Բանակ կոնցեպտի վերաբերյալ, սակայն կան գաղափարներ, որոնք մոբիլիզացիայի տեսանկյունից կարող են մեծ պոտենցիալ ունենալ>>,-նշեց նա իր խոսքում: Նույն ֆակուլտետի դասախոս, Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն ամբիոնի փոխդեկան Ժակ Մանուկյանը ներկայացավ դասախոսությամբ ևս մեկ անգամ ընդգծելով կոնցեպտի պոտենցիալ հաջողությունները: Այնուհետև ակումբականների կողմից հնչեցին հայրենասիրական երգեր, ընթերցեցին նաև Վահագն Դավթյանի բանաստեղծությունները: Զինվորները նույնպես հանդես եկան անակնկալ համերգային ծրագրով ակումբականների համար: Հանդիպումն ավարտվեց համատեղ ճաշկերույթով:

Այլ Նորություններ