Ավագյան Էդուարդ Լվովի
ԵՊՀ ԱզատամարտիկներԾնվել է 1969թ. հուլիսի 26-ին Ուկրանիայի Դոնեցկ քաղաքում:Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում: 1981թ. Ավագյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Երևանում:Էդ. Ավագյանը 6-րդ դասարանից ուսումը շարունակել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցում:
1986թ. Էդ. Ավագյանը ավրտել է դպրոցը և նույն թվականին ընդունվել Օրջոնիկիձեի բարձրագույն հրամանատարական ուսումնարանը:1987թ. ուսումնառության նպատակով մեկնել է Մոսկվա, սակայն պետական ուղեգիր չունենալու պատճառով բուհ չեն ընդունել: Նույն թվականին ԷԴ. Ավագյանը զորակոչվել է խորհրդային բանակ: Առաջին 6 ամիսներին ծառայել է Չիրչիկում (Ուզբեկստան),որտեղ լեռնային բարդ և անբարենպաստ պայմաններում խորհրդային զինվորական ստորաբաժանումները պատրաստություն էին անցնում՝ Աֆղանստան մեկնելու համար:
1988-1989թթ փոտրվարի 15-ը Էդ.Ավագյանը ծառայությունը շարունակում է Աֆղանստանի Քաբուլ քաղաքում,որտեղից դուրս է գալիս Խորհրդային բանակի վերջին հրասայլով:Նույն թվականին Մուրմանսկում ավրտելով իր ծառայությունը՝ զորացրվում է:
Խորհրդային բանակում Էդ.Ավագյանը արժանացել է մի շարք շքանշանների և մեդալների՝ Աֆղանստանի նախագահի 1988թ. մայիսի 10-ի հրամանագրով պարգևատրվել է <<Воину-интернационалисту от благодарного афганскогонарода>>(Մարդիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից) մեդալով, ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության 1989թ. մայիսի 25-ի հրամանագրով՝ <<За отвагу>>(Արիության համար), իսկ սեպտեմբերի 11-ին <<За боевые заслуги>>(Մարտական ծառայությունների համար) մեդալներով:
1990թ. ընդունվել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը:Ուսմանը զուգահեռ սովորել է կասկադիորական դպրոցում:
1990թ. Էդ Ավագյանը ընդգրկվել է աֆղանական պատերազմի մասնակիցներից կազմված հատուկ ինքնապաշտպանական գումարտակ և մեկնել է Գորիս,Մեղրի:
Էդ.Ավագյանը զոհվել է 1991թ. ապրիլի 6-ին Մեղրիում՝ գլխուղեղի հրազենային վնասվածքից:Նրա աճյունն ամփոփված է Նոր Նորքի առաջին զանգվածի պուրակում:
ՀՀ նախագահի 2002թ.հունիսի թիվ 1106 հրամանագրով Էդ.Ավագյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության>>մեդալով:
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդին առընթեր մարտիկ-ինտերնացիոնալիստների գործերով կոմիտեի որոշմամբ 2005թ. փետրվարի 19-ին պարգևատրվել է <<Ветеран боевых действий>>(Մարտական գործողությունների վետերան)մեդալով: