Հայտարարություններ, Նորություններ
Վարդանանք

Սիրելի համալսարանականնե՛ր, սիրելի հայրենակիցնե՛ր
Այսօր առավել, քան երբևէ Մայր բուհի շուրջ համախմբվելու, Համալսարանի զարգացման գործում մեր ջանքերը միավորելու ժամանակն է, որպեսզի տոնենք ԵՊՀ 100 – ամյակը արժանապատիվ:
Վերջին հարյուր տարում Համալսարանն անցել է բազում դժվարությունների միջով՝ միշտ բարձր պահելով, իր պատիվն ու բարի համբավը:
Ցավոք, այսօր որոշ պաշտոնատար անձինք կարծես փորձում են ինքնահաստատվել «պղտորելով» Մայր բուհի բարոյահոգեբանական մթնոլորտը և բնական գործունեությունը: Հաշվի առնելով Մայր բուհի բացառիկ դերն ու նշանակությունը, հայ ժողովրդի կրթամշակութային կյանքում խիստ վտանգավոր ենք համարում և դատապարտում այս իրավիճակը ապակայունացման տանող ցանկացած գործողություն:
Շուրջ քսան հազար ուսանող ու աշխատակից ունեցող Համալսարանում բնականաբար չեն կարող չլինել տարաբնույթ խնդիրներ, աշխատանքային կամ անձնային բնույթի տարաձայնություններ, հակասություններ, անգամ կոնֆլիկտներ: Հակաօրինական և դատապարտելի է պաշտոնական փոխհարաբերությունները տեղափոխել անձնական հակակրանքների տիրույթ:
Հատկապես վերջին տարիներին, մեր գնահատմամբ, ԵՊՀ ղեկավարությունը միշտ էլ այլակարծության նկատմամբ դրսևորել է հանդուրժողականություն և բոլոր տեսակի խնդրահարույց հարցերը լուծվել են փոխըմբռնման մթնոլորտում:
Կոչ ենք անում պետական պաշտոնատար անձանց հարգել բուհական ինքնավարության սկզբունքները և Համալսարանին առնչվող բոլոր գործողություններում առաջնորդվել բացառապես օրենքով և բարոյականության թույլատրելի մեթոդներով:
Կոչ ենք անում հասարակական կազմակերպություններին ու հանրությանը՝ արտահայտելու իրենց վերաբերմունքը ստեղծված իրավիճակի շուրջ և թույլ չտալու հոբելյանական տարում արատավորելու Համալսարանի բարի համբավը:

ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակի
«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբ

Այլ Նորություններ