ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 24 ՏԱՐԵԿԱՆ Է
Նորություններ24 տարի առաջ դրվեց հայկական կանոնավոր զինված ուժերի ստեղծման հիմքը: Կայացած, հզոր, անհաղթ բանակ ունենալը երազանք էր այն ժամանակ: 24 տարի անց երազանքն իրականություն է, թեև չլուծված խնդիրներ ևս կան: Իսկ հայոց բանակի նախահիմքերը դրվեցին Արցախյան պատերազմի ընթացքում` մարտի դաշտում, երբ չկար զինվորական պրոֆեսիոնալիզմ, երբ հայկական բնակավայրերի համար ամուր վահան էին դառնում կամավորական ջոկատները: Հայոց բանակի ծննդից ամիսներ անց առաջին զորակոչը հայտարարվեց:
Սիրելի՛ հայրենակիցներ, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբն ու «Վարդանանք» պարբերաթերթի խմբագրությունը շնորհավորում են հայոց բանակի 24-ամյա հոբելյանի կապակցությամբ: Թեև համոզվել ենք, որ այն պատրաստ է դիմագրավել ցանկացած սպառնալիք ու հարձակում, բայց մաղթում ենք, որ դրա առիթը չլինի, որ խաղաղ լինեն հայկական երկու հանրապետությունների սահմանները, խաղաղ լինեն հայկական բոլոր բնակավայրերը:
«Վարդանանք» ՌՀԴԱ
«Վարդանանք» պարբերաթերթի խմբագրություն