
Մեր հյուրն էր ԱՍԱԼԱ-ի արդարամարտիկ Վազգեն Սիսլյանը
Հայտարարություններ, Նորություններ
Հոկտեմբերի 15-ին ԵՊՀ <<Վարդանանք>> ՌՀԴԱ-ի նախաձեռնությամբ և ժուռնալիստիկայի ֆակուլտետի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում ԱՍԱԼԱ-ի <<Վան>> գործողության ղեկավար,կազմակերպիչ Վազգեն Սիսլյանի հետ:Հանդիպման ընթացքում արդարամարտիկը մանրամասնորեն պատմեց գործողության ամբողջ ընթացքը,պատասխանեց ներկաների հարցերին:Միջոցառումն իրենց կատարումներով գեղեցկացրին Արարատի մարզի,Այնթափ համայնքի Բուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները և շնորհալի վարդանանքցիները:Միջոցառումն ավարտվեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսյանի և <<Վարդանանք>> ՌՀԴԱ-ի նախագահ Ս.Աբրահամյանի խոսքերով, ինչպես նաև Վազգեն Սիսլյանի այն խոստմամբ, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: