«Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը»։ Ֆրիտյոֆ Նանսեն

Նորություններ
IMG_4286

Մարտի 24-ին տեղի ունեցան ամենամսյա՝ «Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության» խորագիրը կրող ընթերցումները, որը կազմակերպեց և իրականացրեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը։
Այս անգամ վարդանանքցիները խոսեցին Հայոց ցեղասպանության մասին։ Հնչեցին հատվածներ հայոց ցեղասպանության ժամանակ հայերին օգնություն ցուցաբերած մեծ մարդասերների կյանքից, գործունեությունից, նրանց ասույթներից։ Նաև խոսվեց «Նեմեսիս» գործողության և «Ասալա»-ի մասին։
Ընթերցումների ժամանակ ելույթ ունեցավ գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը։ Նա շնորհակալություն հայտնեց «Վարդանանք»-ին՝ հայրենանվեր գործունեություն ծավալելու համար, խոսեց հայ ժողովրդի մարտնչող ոգու մասին և հորդորեց մեզ՝ երիտասարդներիս, լինել պահանջատեր և պայքարել՝ հաղթանակի հասնելու համար․«Մեր պատմական պայքարը հաղթանակների պայքար է»,- նշեց նա իր խոսքում։
Ընթերցումներին կոմիտասյան շունչ հաղորդեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները՝ Նելի Չիլինգարյանի գլխավորությամբ։

Այլ Նորություններ