«Սիրում է նա, ով ուժեղ է»․․․
ՆորություններԱմառային դպրոցի երկրորդ օրվա բանախոսն էր նժդեհագետ Արմեն Սարգսյանը։ Ինչպես և ակնկալում էինք բանախոսությունը հետաքրքիր էր, շա՜տ հետաքրքիր և հետաքրքիր բոլորին։ Արժե կարմիր գծով նշել այն բոլոր մտքերը, որոնք դարձան արդեն մերը Արմեն Սարգսյանի շնորհիվ։ Փաստորեն ցեղակրոնության ուսմունքը ուժապաշտության առանցքի շուրջ է ձևավորվել, բայց Նժդեհն ուժ ասելով հասկանում էր Քրիստոսին․ սիրում է նա, ով ուժեղ է։ Ուժեղ է նա, ով վճռական մենակի հոգեբաննությունն ունի։ Ոչ թե «ոչ» է ասում համագործակցությանը, այլ հանդես է գալիս որպես սուբյեկտ։ Ոգու տեր մարդու համար անընդունելի է նույնսիկ ծնկի գալ իր Աստվածների առջև։
Եվ վերջապես հայրենսիրություն․ «Հայրենասիրությունը սկսվում է մեծաթիվ մարդկանց բարի ու փոքր գործերից։ Արարքը գտնվում է բարուց ու չարից անդին, եթե հաշվի չառնենք մոտիվացիան»։ Հանդիպումն գիտելիքահեն էր, որն առաջադրեց դինամիկ հարցեր ու պատասխաններ, այնչափ արդյունավետ էր, որ վերջում բոլոր վարդանանքցիներին տրվեց առաջադրանք, որն էլ մի նոր հանդիպման նպատակով էր։ Շնորհակալություն բոլոր ներկաններին հետաքրքիր հարցադրումների համար, ինչպես նաև պարոն Սարգսյանին հաջողված բանախոսության համար։