Վարդանանքցիները միջոցառումների շարքը նվիրել են մերօրյա հերոսին

Նորություններ
OLYMPUS DIGITAL CAMERA

Հոկտեմբերի 26-ին ԵՊՀ «Վարդանանք» ակումբն Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի համար 1 հիմնական դպրոցում իրականացրել է երեք ծրագիր՝ «Դասը վարում են համալսարանականները», «Մասնագիտական կողմնորոշման դասաժամ» և «Անմահները հրամայում են…» խորագրերով:

Միջոցառումների շարքը նվիրված է եղել ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած սերժանտ Սաշա Գալստյանի ծննդյան 20-ամյակին:

Մասնագիտական կողմնորոշմանը միտված ծրագրով վարդանանքցիները 9-րդ դասարանում սովորող աշակերտների հետ մի շարք մասնագիտություններին վերաբերող թեմաներով հանդիպում-քննարկումներ են ունեցել և պատասխանել են դպրոցականներին հուզող հարցերին:

Այնուհետև դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել  «Անմահները հրամայում են…» խորագրով մեծարման հուշ-ցերեկույթ: Ոգեկոչման միջոցառումը բաղկացած է եղել մշակութային և տեղեկատվական մասից. սերժանտ Սաշան հիմնական կրթությունը ստացել է հենց այդ դպրոցում և զոհվելուց հետո դպրոցի դասարանններից մեկն անվանակոչվել է նրա անվամբ:

Հուշ-ցերեկույթն ուղեկցվել է հայրենասիրական երգերի և պարերի կատարումներով, իսկ միջոցառման ավարտից հետո համալսարանականները քաջորդու՝ Սաշայի ծնողների, հարազատների հետ այցելել են նրա շիրիմին՝ խնկարկելով հերոսի հիշատակը և հանուն հայրենիքի աղոթք հղելով առ Աստված:

2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Սաշան ապրիլի 1-ին բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 04:30-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Ադամ Սահակյանը կապ հաստատելով հրամանատարի հետ, զեկուցում է որ թշնամին բավականաչափ մոտեցել է և հրամանատարը անցնում է Ադամի դիրք։ Մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելով 4 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերը դիրքի ավագ Սաշա Գալստյանի գլխավորությամբ անցնում են հարձակման: Սաշան 4-5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ, մեծ կորուստներ է հասցնում (թշնամու զորհերի 90%-ը տվել է Սաշան) և զոհվում է հակառակորդի դիպուկահարի գնդակից:

Այլ Նորություններ