ՀԱՆԴԻՊՈԻՄ ԱՍԱԼԱ-Ի ԱՆԴԱՄ ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԻ ՀԵՏ
ՆորություններԵրևանի պետական համալսարանի «Վարդանանք» ՌՀԴԱ-ի և Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին կազմակերպվել էր հանդիպում ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ։
Հանդիպման սկզբում պարոն Սիսլյանը ողջունեց ուսանողներին և նշեց. «Միշտ չեմ մերժել ուսանողների, ուսանողական միությունների, երիտասարդների հանդիպման առաջարկները, քանի որ իմ պարտքն եմ համարում խոսել այս մասին»:
Վազգեն Սիսլյանը նշեց, որ կցանկանար հարցերի միջոցով անդրադառնալ «Վան» գործողությանը: Ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին պարոն Սիսլյանին և ստացան սպառիչ պատասխաններ: Հարցերի ընթացքում ուսանողներն անդրադարձան գործողությանը, ընթացքին և այլն:
Վան» գործողությունը տեղի է ունեցել 1981 թ. սեպտեմբերի 24-ին, երբ չորս հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը: Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը:
Գործողությունն իրականացրել են Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը, Գևորգ Գյուզելյանը և Արամ Բասմաջյանը: Ընդհանուր գործողությունը տևել է 16 ժամ:
Հանդիպման ընթացքում խոսվեց ԱՍԱԼԱ-ի ստեղծման նպատակի, ազատագրության հարցում ունեցած դերի և այլնի մասին:
Հանդիպմանը ներկա էին նաև ընկերները, Արցախի հերոսներ, դասախոսներ, տարբեր ֆակուլտետների և բաժինների ուսանողներ:
Հեղինակ՝ Սիրանուշ Բաղումյան