<<Վարդանանք>> ՌՀԴԱ-ն կրկին անգամ Բյուրականում էր

Նորություններ
byurakan 2017

Հոկտեմբերի 21-ից 22-ը Վարդանանք ՌՀԴԱ-ն գտնվում էր Բյուրականում, որի հիմնական նպատակն էր <<Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում>> 21-րդ գիտապրակտիկ կոնֆերանսի կազմակերպումն ու անցկացումը: Վերջինիս ներկա էին Վարդանանք ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, փոխնախագահ` Ռուզաննա Կրպեյանը, դասախոսներ, ուսանողներ և ուսանող-ակումբականներ: Իրենց զեկույցներով հանդես եկան ակումբի մի շարք անդամներ: Զեկույցների շարքը համալրեցին նաև Երևանի պետական համալսարանի Պատմության և Միջազգային հարաբերություններ ֆակուլտետների դասախոսները, ասպիրանտները: Շուրջ 16 զեկուցողներ և բանախոսներ ստացան հավաստագրեր: Ակումբականները գիտական մասից բացի ապահովեցին նաև մշակութային մասը` ընթերցելով Համո Սահյանի, Վահան Տերյանի ստեղծագործությունները:
Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանն իր եզրափակիչ խոսքում նշեց գիտապրակտիկ կոնֆերանսի անցկացման կարևորությունը և անհրաժեշտությունը համալսարանականների զարգացման և հետագա առաջընթացի համար:

Այլ Նորություններ